Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին արձագանքել է Ռուսաստանի ջավախահայերի` հայաբնակ Սամցխե-Ջավախք նահանգն ազատ տնտեսական գոտի հայտարարելու պահանջին: apsny.ge լրատվական կայքում մեջբերված խոսքերից ակնհայտ է, որ Վրաստանի նախագահը մերժել է առաջարկը:
Ըստ Սահակաշվիլիի` թե' այս առաջարկի, թե' Վահագն Չախալյանի ազատ արձակման եւ թե' Վրաստանով Աբխազիայից Հայաստան անցնող երկաթուղային հաղորդակցության բացման հետեւում կանգնած է ՌԴ, եւ սրանցից ոչ մեկը Վրաստանի շահերից չի բխում:
Այն, որ Սամցխե-Ջավախք նահանգն ազատ տնտեսական գոտի ճանաչելը Ռուսաստանի ծրագրի մի մասն է, նախագահը բացատրում է նրանով, որ այդ առաջարկն արել են ոչ թե ՀՀ կառավարությունը, նրա քաղաքացիները կամ Վրաստանում բնակվող հայերը, այլ Ռուսաստանի ջավախահայերը:
«Ազատ տնտեսական գոտի ստեղծելու գաղափարի նպատակն այն է, որ ստեղծվի մեկ միասնական վարչական միավոր, իսկ բավական է, որ դա ստեղծվի, առաջ կքաշվի ինքնավարության, ապա նաեւ Վրաստանից անկախանալու պահանջը»,- հայտարարել է Սահակաշվիլին: