Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիիի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել` ի պատասխան Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի` իր հասցեին արված կոշտ քննադատության: Yerkir.am-ը, հղում տալով Civil.ge լրատվական կայքին, ներկայացնում է հայտարարության հայերեն տարբերակը:
«Նախ եւ առաջ մենք ցանկանում են մեր խորին հարգանքը հայտնել Վրաստանի էթնիկ հայերին եւ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին: Վրաստանի ուժը եւ ազատությունը հենց բազմակրոնությամբ եւ բազմազգ լինելով է պայմանավորված: Այս երկրի յուրաքանչյուր քաղաքացի, անկախ էթնիկ ծագումից եւ հավատքից, հավասար է:
Վրաստանի նախագահը բազմիցս նշել է այն օրինակելի նվիրման մասին, որով մեր հայ համաքաղաքացիները պայքարել են մեր երկրի ազատության եւ անկախության, ինչպես նաեւ նոր Վրաստան կառուցելու համար:
Վրաց հասարակությունը նաեւ տեղյակ է, որ եղել են եւ դեռ կան այնպիսի քաղաքական խմբեր, որոնք իրենց քաղաքական հեռանկարները կառուցում են տարբեր տեսակի ֆոբիաների, այդ թվում նաեւ` հայաֆոբիայի վրա: Վրաստանի նախագահը բազմիցս հաստատել է, որ այսպիսի մոտեցումները խիստ դատապարտելի են:
Այս ամենից հետո Վիրահայոց թեմի վերջին հայտարարությունը Վրաստանի քաղաքացի Վահագն Չախալյանի ազատ արձակման վերաբերյալ զարմանք է առաջացնում: Նախագահն իր հայտարարության մեջ շեշտել է, որ Չախալյանի ազգային պատկանելությունը նշանակությունը չունի: Խոսքը վերաբերում է Վրաստանի քաղաքացու իրականացրած հանցագործություններին:
Վրաստանի նախագահն իր բացասական վերաբերմունքն է արտահայտել խորհրդարանի` համաներում շնորհելու դեկտեմբերյան որոշման դեմ, հատկապես, եթե դա վերաբերում է ռուս լրտեսներին, որոնց մեծամասնությունը ծագումով Վրաստանից են:
Նախագահը բազմիցս շեշտել է, որ ազատ արձակված բանտարկյալների թվում կան նաեւ այնպիսի մարդիկ, որոնք դատապարտվել են Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու եւ այլ ծանր հանցանքների համար, ինչպես օրինակ` Յուրի Սկրիլնիկովը եւ Արմեն Գեւորգյանը, եւ որոնց ազատումը երկար ժամանակ պահանջում էր ՌԴ-ն:
Սակայն Վրաստանի ներկայիս կառավարությունը նույնիսկ չի փորձել ազատ արձակել լրտեսներին` Ռուսաստանի բանտերում գտնվող այն վրացիների դիմաց, որոնց առաջադրվել է լրտեսություն կատարելու կեղծ մեղադրանք:
Վրաստանի Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի արձագանքն այս քաղաքական դիրքորոշման հանդեպ անհասկանալի է: Անհասկանալի է, թե ինչու առանձին հանցագործների եւ ռուս լրտեսների արձակումը, ինչպես նաեւ Վրաստանի նոր կառավարության արդարացված քննադատությունը Վիրահայոց թեմի կողմից այդպիսի քաղաքականացված հայտարարության պատճառ դարձավ:
Մենք հույս ունենք, որ միմյանց սխալ հասկանալու պատճառը տեղեկատվության պակասն է»,- նշվում է հայտարարության մեջ: