կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-26 21:11
Առանց Կատեգորիա

ՊՆ-ի «մարտկոցիկ» Շիրակը շարունակում է խայտառակել ջավախահայերին

ՊՆ-ի «մարտկոցիկ» Շիրակը շարունակում է խայտառակել ջավախահայերին

Պատերազմի մեկնարկից 24 օր անց՝ 2020 թ. հոկտեմբերի 21-ին, նիկոլական պատգամավոր Շիրակ Թորոսյանը ֆեյսբուքյան էջում ջավախքցիներին ուղղված կոչ հրապարակեց, որով հորդորում էր բոլորին՝ համախմբվել, կազմել ջավախքցիների կամավորական ջոկատ և զինվորագրվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: «Թշնամին պետք է զգա ջավախքցու բազկի ջախջախիչ ուժը». գրել էր նա կոչի մեջ՝ հերոսաբար հավելելով, թե ինքն արդեն մի քանի օր է, ինչ Արցախում է, և ցուցակագրումը կատարելու են գրասենյակի աշխատակիցները:

Միջանկյալ հիշեցնենք, որ, պատերազմի թեժ օրերին, երբ անգամ դպրոցական մանկահասակ երեխաներն էին փող հավաքում և օգնում ռազմաճակատին, Շիրակ Թորոսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու շուրջ մեկ տասնյակ սորոսական ու այլ պատգամավորներ հոկտեմբերի 17-ին Արցախ էին գործուղվել՝ ներկայացուցչական ծախսերը, ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը «քերելով» պետական բյուջեից

Կոչից 9 օր անց՝ հոկտեմբերի 30-ին, երբ պատերազմի ավարտին և դավաճանական համաձայնագրին մնացել էին ընդամենը օրեր, հրապարակվեց ռեպորտաժ, որից պարզ է դառնում, որ  Շիրակ Թորոսյանն ու ընկերները զորավարժարանում դեռևս անցնում են մարտական պատրաստվածություն:

Թե ե՞րբ են ավարտվել զինավարժանքները, և զինադադարից քանի օր (միգուցե` ժամ) առաջ է Թորոսյանի ջոկատը մեկնել առաջնագիծ՝ Yerkir.am-ը փորձել էր պարզել պաշտպանության նախարարությունից՝ գրավոր հարցմամբ խնդրելով պարզաբանել, 2020 թ. Արցախյան 44-օրյա  պատերազմի ընթացքում առաջնագծի ո՞ր հատվածներում է մարտնչել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի գլխավորած կամավորական ջոկատը, քանի՞ հոգի են անդամակցել տվյալ ժամանակահատվածում նշված ջոկատին, բանակային ո՞ր ստորաբաժանման կազմում է ջոկատը մասնակցել մարտական գործողություններին, մարտական ի՞նչ առաջադրանքներ է կատարել ջոկատը, քանի՞ օր է տևել ջոկատի մասնակցությունը պատերազմին, քանի՞ վիրավոր, քանի՞ զոհ է տվել ջոկատը, պատերազմին մասնակցության համար ջոկատի անդամներից քանի՞սն են արժանացել պարգևների, ինչպիսի՞ պարգևներ են տրվել նրանց:

Մեր բազմաթիվ հարցադրումներին ՊՆ գլխավոր քարտուղարը պատասխանել է ընդամենը մի երկտողով. ««Ջավախք» հայրենակցական միության անդամներից կազմավորվել է մարտկոց և կցվել համապատասխան զորամասին: Նշված ստորաբաժանումը զոհեր և վիրավորներ չի ունեցել: Ինչ վերաբերում է ստորաբաժանման անձնակազմի պարգևատրումներին՝ տեղեկացնում եմոր նման տեղեկատվություն չունենք»:

Նույնպիսի իներտ և «արարողակարգային» պատասխան, ինչպիսին էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին և վերջին ջոկատի կամ, ինչպես պարզվեց ՊՆ-ի անհեթեթությունից, մարտկոցի պարագայում: Պարզ է՝ գործ ունենք հերթական ներկայացման և պաշտպանության նախարարության՝ պատերազմի ժամանակ կազմավորած հերթական անհեթեթության հետ:

Հիշեցնենք՝ կապիտուլյացիոն խայտառակ հայտարարությունից, Արցախի, Սյունիքի դիրքերի դավաճանաբար հանձնումից հետո Շիրակ Թորոսյանը ոչ միայն դուրս չեկավ թուրանական շահերը սպասարկող «Իմ քայլը» խմբակցությունից, այլև ամիսներ անց՝ ս.թ. ապրիլի 14-ին, Ազգային ժողովում հոտընկայս ծափահարեց հայրենիքի գլխավոր դավաճանին:

Այսօր՝ մայիսի 26-ին, պարզվեց նաև, որ Շիրակ Թորոսյանը ոչ միայն չի զղջացել Նիկոլին ծառայելու միջոցով հայրենիքի դեմ գործած իր արարքների համար, այլև հպարտորեն պատրաստվում է վերստին քայլել Հայոց պատմության մեծագույն դավաճանների հետ. նա զբաղեցնում է հայրենիքը կործանման տանող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 26-րդ տեղը:

Այսպիսով, հանուն 30 արծաթի, Շիրակ Թորոսյանը շարունակում է խայտառակել ջավախահայությանը:

Վահե Սարգսյան


Տես նաև՝  ՊՆ-ն համեստորեն չի բացահայտում ՔՊ ջոկատի «սխրանքները» պատերազմի ժամանակ:

Տես նաև՝ «Թուրքերը Ջավախքում մարդու մսով չեն սնվելու». Փաշինյանի հայաթափման ծրագիրը. Ջավախք, Արցախ, Սյունի՞ք: