կարևոր
850 դիտում, 15 ժամ առաջ - 2025-02-11 13:38
Հասարակություն

ՔՊ-ական Շիրակ Թորոսյանը նպաստում է, որ ջավախահայերին տուգանեն. լրագրող

ՔՊ-ական Շիրակ Թորոսյանը նպաստում է, որ ջավախահայերին տուգանեն. լրագրող

Լրագրող Բեթղեհեմ Արաբյանը գրում է․

«Ուրեմն 1,5 ամիս է` ջավախահայերն ինչից ասես չեն բողոքում, նախկինում Ջավախքի բոլոր գյուղերում Սերժ Սարգսյանի կենացը հոտնկայս խմած, այժմ ՔՊ-ական Շիրակ Թորոսյանը ԱԺ ամբիոնից իբր մտահոգվել է, որ վրացական պետհամարանիշ են գողանում:

ՔՊ-ականն ասել է.

«Նոր վերելք է ապրում օտար պետհամարանիշների զանգվածային գողությունը»:

Ինչպիսի հնարք ջավախահայերին հենց նույն թեմայով պարեկների տուգանքների ֆոնին:

Թորոսյանն այս կերպ նպաստում է այն փոփոխությանը, ըստ որի` երկքաղաքացիներին պարտադրում են հայկական վարորդական վկայական ունենալ:

Իսկ միգուցե ՔՊ-ականն ասեր, որ առնվազն բարոյական չէ, որ Վրաստանի քաղաքացիներին վրացի պարեկը չի տուգանում հայկական վարորդական իրավունքի վկայականով վարելու համար, իսկ Հայաստանում տուգանում են, որ նաև Վրաստանի քաղաքացի հանդիսացող անձի վարորդական վկայականը հայկական չէ:

Որքան ա պետք փող, որ ուզում եք վարորդական վկայականներով ու տուգանքներով աշխատեք»:

Հիշեցնենք՝ ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը բարձրաձայնել էր, որ երկքաղաքացիություն ունեցող, սակայն վրացական անձնագրով ու վարորդական վկայականով երթևեկող ջավախահայերը ՀՀ տարածքում պարեկների կողմից տուգանվում են, և ընդգծել էր, որ դա անարդարացի մոտեցում է։ Ահազանգին հաջորդել էր ՆԳՆ-ի պատասխանը, որտեղ նշվում էր, որ այս պահին իրենց կողմից շրջանառության մեջ է դրված օրենսդրական նախաձեռնություն, որով երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում։ Գառնիկ Դանիելյանն արձագանքել էր ՆԳՆ հայտարարությանը՝ նշելով պատասխանը չի փարատում մտահոգությունները և հարց է առաջանում, թե ի՞նչ խնդիր է լուծելու մեկ ամսյա ժամկետի սահմանումը։ Փետրվարի 11-ին Ազգային Ժողովում Գառնիկ Դանիելյնաը վերստին բարձրաձայն էլ է նույն հարցը, ինչին ի պատասխան ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանն արձագանքել է, նշելով, որ իրենք չեն պատրաստվում  վերանայել 1 ամսյա ժամկետը։