Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-02-02 15:00
Առանց Կատեգորիա

Արագ ինտերնետ ունենալու համար դիմացեք մինչև փետրվարի 15-ը

Արագ ինտերնետ ունենալու համար դիմացեք մինչև փետրվարի 15-ը

Վերջին մի քանի օրերին համացանցում և ամենուր Beeline ինտերնետ կապի բաժանորդները բողոքում են, որ կապը նկատելիորեն դանդաղել է: 

 

Սրա վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար Yerkir.am-ը զրուցեց Beeline ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Բեգլոյանի հետ, ով ասաց, որ ինտերնետ կապի դանդաղումը պայմանավորված է Վրաստանում տեղի ունեցած վթարով:

 

«Փետրվարի 15-ից հետո կգործարկվի նոր կապուղի: Չենք կարող սպասել վրացական կողմին, հիմա ինտերնետը ստանում ենք ռեզերվային կապուղիներով»,- ասաց Բեգլոյանը:

 

Մեր հարցին, թե` գնացող-եկող ինտերնետի համար բաժանորդները շարունակելո՞ւ են վճարել նույն գումարը, ինչը վճարում են նորմալ ինտերնետի դիմաց, և արդյո՞ք փոխհատուցում նախատեսվում է պատճառված անհարմարությունների համար, Անուշ Բեգլոյանը պատասխանեց. «Այն դեպքերում, երբ դանդաղեցումը լուրջ ազդում է մեր բաժանորդի վրա: Բողոք ստանալիս մենք դիտարկում ենք բաժանորդի օգտագործած թրաֆիկի քանակը, բողոքի եւ արագության տատանման մանրամասները եւ, իհարկե, տրամադրում ենք որոշ փոխհատուցում՝ դեպք առ դեպք»: