|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Ահաբեկչական կազմակերպություններն ավելի հաճախ են սկսել կիրառել ժամանակակից օնլայն հաղորդակցուղիները ահաբեկչությունների կազմակերպման ժամանակ. ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի` աշխարհում ահաբեկչական սպառնալիքի մակարդակի վերաբերյալ զեկույցում:
Փաստաթուղթը, որը կազմվել է 2010 թվականի արդյունքներով, հրապարակվել է պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում:
«Մտահոգություն է առաջացնում այն, որ գրոհայիններն ավելի հաճախ են օգտվում օնլայն միջոցներից, օրինակ` ֆորումներից, տեսանյութերի փոխանցման սերվերներից: Դրանց միջոցով բռնությունների, նաեւ առանձին գործողությունների կոչեր են արվում: Օնլայն հանրության բազմաթիվ անդամները իրական կյանքում էլ արմատականություն սերմանող եւ բռնությունների հրահրող ծայրահեղականների հետ ուղղակիորեն շփվելու հնարավորություն ունեն»,- նշված է զեկույցում:
Որպես օրինակ` բերվում է մի դեպք, երբ պակիստանյան ծագումով 5 ամերիկացիներ երկար ժամանակ YouTube-ի միջոցով «Թալիբանի» համար ԱՄՆ-ում պոտենցիալ ահաբեկիչներ հավաքագրելու հանձնարարականներ են ստացել: Արդյունքում` նրանց հաջողվել է նախկինում նույնպես պակիստանցի մի երիտասարդի համոզել մեկնել Պակիստան եւ պատրաստություն անցել ԱՄՆ-ի դեմ պայքարելու համար:
Զեկույցում նշվում է, որ «Ալ Քաիդա»-ն եւ դրա մասնաճյուղերը շարունակում են մնալ ԱՄՆ-ի հիմնական ահաբեկչական սպառնալիքը: