Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արձակագիր Նառա Վարդանյանը` հայոց բանակի մասին
Հուզմունքը զգացի Օմարի լեռներում, ուրախ, ուրախ, գտած, հայտնաբերած, նոր, ուրիշ ուրախությամբ, որ հայրս կողքիս էր, ու ոնց էր նայում սպիտակ լեռներին, ու ինչ տխուր ու ինչ ուրախ, ու ինչ հուզված էր նայում, որովհետև իր ընկերների մեծ մասին էդտեղից գրկած կամ պատգարակով իջեցրել էին, ոմանք ապրել էին, ոմանք` ոչ: Բաց ափով իրենց դիրքերն էր ցույց տալիս ու լեռների բարձունքից լռում էինք երկուսով: Ու լեռների բարձունքից հասկանում ես, դողում ես, տրամաբանում ես միայն, որ ետդարձի ճանապարհ չկա, արյունը չես կարող վերադարձնել, հող հետ տալ չկա:
Ու երջանիկ ու լույսի մեջ գնացինք տեսնելու, թե ինչպես է եղբայրս բարձրաձայն ու սիրուն երդվելու անվերապահորեն ծառայել հայրենիքին: Ես եղբորս թիկունքում եմ թաքուն հուզվում, արցունքներս մաքրում, ծնողներս` մեր: Ու ինչ սիրով, ու հպարտությամբ էր Արշակս քթի տակ տմբտմբացնում Արցախի հիմնը, ինչ սիրուն, ինչ ժպիտով, ինչ հաստատուն էր շարային քայլերթին մասնակցում: Շնորհավորում եմ, պապ ջան, Արշ ջան, դուք եք իմ հայրենիքն էլ, բանակն էլ, հաղթանակն ու արժանապատվությունը ու ձեզ հետ կռված, մահացած, ծառայած ու ծառայող տղերքը:
Հ. Գ. Մամայիս ծնունդին եղբայրս զանգեց, խնդրեց բարձրախոս միացնեմ, մամայի ծնունդը շնորհավորի` մամ ջան, ծնունդդ շնորհավոր: Մեկ էլ տղաների ձայն` ուռռա, ուռռա, ուռռա: