կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-17 14:26
Աշխարհ

Հույս ունեմ՝ կորոնավիրուսից մահացած ծերերը կլինեն միայն ընդդիմությունից. Նեթանյահի որդու խոսքերը մեծ աղմուկ են բարձրացրել

Հույս ունեմ՝ կորոնավիրուսից մահացած ծերերը կլինեն միայն ընդդիմությունից. Նեթանյահի որդու խոսքերը մեծ աղմուկ են բարձրացրել

Յաիր Նեթանյահուն՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին, թվիթերում սկանդալային գրառում է արել, որից բարձրացած մեծ աղմուկից հետո ստիպված է եղել հեռացնել այն։ «Հույս ունեմ, որ կորոնավիրուսից մահացած ծերունիները կլինեն միայն ձախերից», - գրել էր Նեթանյահու կրտսերը։

Յաիրի այս գրառումը պատասխանն էր «ՄԵՐԵՑ» կուսակցության առաջնորդ Նիզան Գորովիցի այն լուսանկարով հրապարակման, որում, չնայած երկրի Առողջապահության նախարարության ցուցումների, բողոքի ցույց էր տեղի ունենում՝ ազգային համերաշխության կառավարություն կազմելու կոչով։

Յաիրի հրապարակումից հետո, Բենյամին Նեթանյահույի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որում կտրականապես քննադատում էր որդու հայտարարությունը. «Կորոնավիրուսի դեմ պայքարում չկան քաղաքական ճամբարներ և չպետք է լինեն։ Կառավարության գլուխը աշխատում է շուրջօրյա գրաֆիկով, որպեսզի պաշտպանի բոլոր քաղաքացիների կյանքն ու առողջությունը», - նշվում է հայտարարության մեջ։

Նեթանյահու կրտսերը բացատրական թվիթ էր հրապարակել, որում պատճառաբանում էր, որ փորձում էր այդ կերպ հասկացնել ցուցարարներին, որ իրենց քայլերը ծերերի մահվան պատճառ կարող են դառնալ։ Յաիրը նաև քննադատեց ԶԼՄ-ներին՝ ձախերի ցույցը քննադատելու փոխարեն, զբաղված են իր թվիթը քննարկելով։