|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Գյումրու կենտրոնական մասում` Շիրակի մարզպետարանի և քաղաքային ոստիկանության հարևանությամբ, Լենինականի երբեմնի գերհզոր թեթև արդյունաբերական ձեռնարկությունների կիսախարխուլ հանրակացարանները դեռևս կիսով չափ բնակեցված են մնում:
Այդ շինություններում բնակվող ընտանիքները հիմնականում նրանք են, ովքեր բնակվելու այլ վայր չունեն, չեն համարվում երկրաշարժի հետևանքով անօթևաններ և այդ իսկ պատճառով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: «Շիրակ կենտրոնը» տեսանյութ է պատրաստել այդտեղ բնակվող ընտանիքներից մեկի մասին, որը ներկայացնում ենք ստորև: