Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի ավարտից հետո` դեկտեմբերի 10-ից սկսած Սերժ Սարգսյանը կարող է խորհրդարան արձակել, քանի որ դրա համար Սահամանադրությամբ պահանջվող հիմքերը այլեւս ստեղծված են: ԱԺ-ն արձակելու հիմքերը առկա են ՀՀ սահմանադրության 74.1 գոդվածում. «Հանրապետության նախագահը Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային ժողովը, եթե` ա) Ազգային ժողովը հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում է կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ»:
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 3-ին որոշել է անհետաձգելի համարել աղբահանության սակագների թանկացում նախատեսող օրենսդրական փաթեթը, որով միանգամից հինգ օրենքներում պետք է փոփոխություններ արվեին: Սեպտեմբերի 14-ին օրենսդրական այդ փաթեթը ընդգրկվել է ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգ եւ հաջորդ օրն ընդունվել առաջին ընթերցմամբ: «Աժ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն, անհետաձգելի ճանաչված օրենսդրական փաթեթը ամբողջությամբ պետք է ընդունվի երկամսյա ժամկետում: Տվյալ դեպքում ԱԺ-ն ամենաուշը նոյեմբերի 15-18-ի ԱԺ քառօրյայի ընթացքում նշված օրենսդրական փաթեթը պետք է երկրորդ ընթերցմամբ ընդուներ կամ ընդունումը մերժեր, ինչը չի արվել: Այդ նախագծերի խնդիրը չի լուծվել նաեւ աշնանային հերթական նստաշրջանի վերջին` դեկտեմբերի 6-9-ի քառօրյայում: ԱԺ-ն ցրելու սահմանդրական հիմքն այլեւս պատրաստ է: Այդ օրենսդրական փաթեթը դեկտեմբերի 13-22-ի արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկելը եւ քվորումի բացակայության պատճառով դրա ընդունումը մերժելի խնդրի էությունը չի փոխել: Միամտություն կլինի կարծել, թե այս ամենը պատահաբար է ստացվել: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ ԱԺ-ն ցրելու սահմանադրական հիմք, որն էլ նրա համար ստեղծվել է: Արդյոք նա կօգտագործի՞ այդ հիմքը, թե` ոչ, կպարզվի առաջիկայում: