կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-24 18:33
Քաղաքական

ԿԸՀ-ն անհիմն է համարում նախագահի թեկնածուի հայտարարությունը

ԿԸՀ-ն անհիմն է համարում նախագահի թեկնածուի հայտարարությունը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի` 15.01.2013թ. դիմումի հիման վրա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` 2013թ. հունվարի 18-ի 15.00-ի հերթական նիստում նախատեսված էր Արման Մելիքյանի դիմումի քննարկումը, սակայն, իր իսկ խնդրանքով, հարցի քննարկումը տեղափոխվել է նույն օրը` 18.00-ի արտահերթ նիստ:

 

Դիմումի քննության օրվան հաջորդող առաջին իսկ աշխատանքային օրը` 21.01.2013թ.-ին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: Նշված որոշումը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ստացվել է 22.01.2013թ.-ին, իսկ 23.01.2013թ.-ին ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանին են ուղարկվել համապատասխան տեղեկությունները:

 

Նշվածից ակնհայտ է, որ ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դատողությունններն առ այն, որ «երեկվա դրությամբ (նկատի ունի 23.01.2013թ.) դիմումը դեռ տեղ չէր հասել», մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը:

 

Վերոգրյալ փաստական հանգամանքներով պայմանավորված` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն անհիմն ու անընդունելի է համարում ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի գնահատականները` իբր իր դիմումի պատասխանի «հատուկ ձգձգման» վերաբերյալ: