կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-24 16:10
Աշխարհ

ԿԺԴՀ-ն պաշտոնապես հայտարարել է` միջուկային փորձարկումներ է իրականացնելու

ԿԺԴՀ-ն պաշտոնապես հայտարարել է` միջուկային փորձարկումներ է իրականացնելու

ԿԺԴՀ-ն պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր է միջուկային փորձարկումներ իրականացնել եւ շարունակելու է հրթիռներ արձակել. տեղեկացնում է France-Presse գործակալությունը` վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության հայտարարությունը:

 

«ԱՄՆ-ի հետ մեր դիմակայության  նոր փուլում մենք չենք թաքցնում այն փաստը, որ արբանյակները եւ հեռահար հրթիռները, որոնք մենք շարունակելու ենք արձակել, նաեւ բարձրակարգ միջուկային փորձարկումները, որոնք մենք իրականացնելու ենք, ուղղված կլինեն մեր երդվյալ թշնամի ԱՄՆ-ի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ: