Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունվարի 21-ին` ժամը 22.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արբաթ գյուղի դաշտերում ծեծի են ենթարկել 1958 թ. ծնված Հայկանուշ Ն.-ին, որը գլխի և վերին վերջույթների բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ բժշկի տեղեկանքի` Հայկանուշ Ն.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանության Մասիսի բաժնի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հայկանուշ Ն.-ին ծեծի ենթարկել և վնասվածքները պատճառել է 1993 թ. ծնված Թովմաս Վ.-ն: Նա հունվարի 21-ին` ժամը 22.00-ի սահմաններում, Ազատաշեն-Արբաթ ճանապարհի դաշտում ուրագով հարվածներ է հասցրել Հայկանուշ Ն.-ի գլխին, փորձել ձեռքերով խեղդել նրան, սակայն կինը ուշագնաց է եղել, և Թովմաս Վ.-ն, մտածելով, որ Հայկանուշ Ն.-ն մահացել է, իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել և հեռացել է:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Թովմաս Վ.-ն ունի առողջական խնդիրներ, ունենում է հոգեկան ցնցումներ, ներկայումս գտնվելով հոգեմետ դեղորայքի ազդեցության տակ` ի վիճակի չէ քննչական գործողություններին մասնակցել և Մասիսի կենտրոնական հիվանդանոցի ուղեգրով տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: