Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդի նորաբաց բժշկական կենտրոնում արդեն երկու տղա և մեկ աղջիկ է լույս աշխարհ եկել։ Նրանց մայրիկների երջանկությանը գումարվել է նաև ամենաժամանակակից սարքավորումներով ու հնարավորություններով հագեցած կենտրոնում բժշկական օգնություն ստանալու ուրախությունը։
Հիվանդանոցի բացումից հետո անցած չորս օրվա ընթացքում տարբեր բաժանմունքներում 25 հիվանդ է ընդունվել։ Վիրաբուժական բաժանմունքի բոլոր 5 հիվանդները հոսպիտալացվել են զանազան կոտրվածքներով։ Թերապևտիկ բաժանմունքում այսօր բուժում է ստանում 8 հիվանդ` սուր կոնորար սինդրոմ, թոքաբորբ, քրոնիկ երիկամային անբավարարություն, սրտի իշեմիկ հիվանդություն, ստենոկարդիա և այլ ախտարոշումներով։ Իսկ մանկական բաժանմունքում բուժում է ստանում 3 փոքրիկ` սուր շնչառական հիվանդություն, սուր ստենոզոլարինգոտրախեիդ (կեղծ կրուպ) և բրոնխիտ ախտորոշումներով։ Բոլոր հիվանդներն անցել են անհրաժեշտ հետազոտությունները։
Բերդի բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ ինչպես ռենտգեն, սոնոգրաֆիական և արդիական մյուս սարքավորումները, այնպես էլ լաբորատորիան ամբողջ ծավալով օգտագործվում են։ Այս պահի դրությամբ ծանր հիվանդներ չկան։