|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ղեկավարությամբ, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի բազայի հենքի վրա հոկտեմբերի 1-ից մեկնարկել են հրամանատարական հավաքներ, որին մասնակցում են ԶՈւ, ՊԲ միավորումների և զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները:
Հավաքների մասնակիցներին հանդիպել և ողջույնի խոսք է ուղղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով, կարևորելով նման հավաքների անհրաժեշտությունը հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի հրամանատարական կազմի փորձի փոխանակման և փոխգործակցության տեսանկյունից, վստահություն է հայտնել, որ դրանով էլ ավելի կբարձրանա զինված ուժերի մարտունակությունն ու առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետությունը:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն