|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Թե ինչով կզբաղվի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար դարձյալ չդառնալու դեպքում, Արմեն Մովսիսյանը չի որոշել: Այս մասին նա հայտնեց ԱԺ-ում:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե հնարավո՞ր է՝ բիզնեսով զբաղվի, շատերն են այդպես անում, Մովսիսյանը պատասխանեց. «Չեմ մտածել, ճիշտն ասած: Երբ որ նախարար չլինեմ, այն ժամանակ կմտածեմ»:
Սեփական աշխատանքը գնահատել նախարարը չցանկացավ՝ նշելով, որ ժողովուրդն է գնահատական տվողը:
Մեր այն դիտարկմանը, որ ամեն մարդ, ի վերջո, իր առջեւ հաշվետու է, նախարարի պաշտոնակատարը հակադարձեց. «Այն խնդիրները, որոնք ես իմ առջեւ դրել եմ, կատարել եմ»:
Ի դեպ, Մովսիսյանը նշեց նաեւ, որ գազի գնի փոփոխությունից դեռ նորություն չկա: