Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Թվիթերը» մոտ ապագայում բաց բաժնետիրական ընկերություն դարձնելու ծրագրեր չկան: Այն դեռ լրացուցիչ ֆինանսական միջոցների կարիք չունի. կայքի աշխատանքը գումար է բերում: Այս մասին տեղեկացրել է հայտնի միկրոբլոգային կայքի համահիմնադիր Բիզ Սթոնը:
Սթոնը հերքել է նաեւ այն լուրը, թե JPMorgan Chase-ը բանակցություններ է վարում «Թվիթերի» բաժնետոմսերի 10 տոկոսը 450 միլիոն դոլարով գնելու վերաբերյալ. ամբողջ ընկերությունը գնահատվում է 4.5 միլիարդ դոլար:
«Մենք այնքան անելիքներ ունենք, որ դրա մասին նույնիսկ չենք մտածում»,- ասել է Սթոնը` պատասխանելով բաժնետոմսերի բաշխման հեռանկարների մասին հարցին:
«Թվիթերը» ստեղծվել է 2006 թվականին եւ ունի մոտ 350 աշխատակից: Կայքը, որը հնարավորություն է տալիս օգտագործողներին 140 նիշից բաղկացած կարճ հաղորդագրություններ հղել իրենց «հետեւորդներին», ամենահայտնի սոցիալական ցանցերից մեկն է` «Ֆեյսբուքից» եւ «Լինկդինից» հետո եւ ունի 175 միլիոն օգտագործող` 2010-ի սեպտեմբերի տվյալներով:
Սոցցանցերը մարտահրավեր են նետում ինտերնետային ասպարեզում այնպիսի խոշոր խաղացողների, ինչպիսիք են «Գուգլը», «Մայքրոսոֆտը» եւ «Յահուն», որոնք մրցում են հնարավորինս շատ առցանց օգտագործողներ իրենց կողմը բերելու եւ գովազդային դոլարներ աշխատելու համար:
«Մենք գումար ենք աշխատում, փող ենք վաստակում կայքի արտադրանքներով, «փրոմոթ» ենք անում թվիթները (tweet-ծլվլոց, այս դեպքում` հաղորդագրությունները) օգտատերերին. այս ամենը մեր գովազդային մեխանիզմների մեջ է: Մենք իսկապես դեռ նոր ենք սկսել: Գովազդից եկող եկամուտների վերաբերյալ ներքին կանխատեսումներ ունենք, բայց ներկայումս դրա մասին հայտարարություններ չենք անի: Մենք համաշխարհային ռեկորդ սահմանելու կարիք չունենք»,- ասել է Սթոնը:
Արտադրական ոլորտում հետազոտություններ կատարող eMarketer ընկերությունը այս տարվա հունվարին հայտարարել է, թե «Թվիթերը» 2010 թվականին գովազդի միջոցով վաստակել է 45 միլիոն դոլար, իսկ 2011-ին նախատեսվում է, որ այդ թիվը կլինի 150 միլիոն: Այս մասին գրում է «Թելեգրաֆը»: