Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ջրամբարաշինության ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկություններ է ներկայացրել Կապսի, Եղվարդի, Վեդու եւ Մաստարայի ջրամբարների կառուցման նպատակով իրականացվող քայլերի եւ դոնոր կազմակերպությունների հետ բանակցությունների ընթացքի մասին:
Զեկուցվել է, որ նշված ջրամբարների կառուցման ծրագրերը գնահատվել են, եւ համապատասխան տեղեկատվությունը փոխանցվել է միջազգային դոնոր կազմակերպություններին: Մասնավորապես` Կապսի անավարտ ջրամբարի մասով նշվել է, որ բանակցություններ են ընթանում Գերմանական զարգացման բանկի (KfW) հետ:
Առավել նպատակահարմար է համարվում ջրամբարի վերականգնումը 6 մլն խմ ընդհանուր ծավալով, ինչը ոռոգման խնդիրներ լուծելուց բացի, կվերացնի նաեւ վթարային վիճակում գտնվող շինարարական թունելից սպառնացող վտանգը: Այդ նպատակով նախատեսվում է հատկացնել 18,5 մլն եվրո, արդեն մեկնարկել է նախագծային կազմակերպության ընտրության գործընթացը: Եղվարդի անավարտ ջրամբարի կառուցման համար ՀՀ կառավարությունը դիմել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությանը (JICA), ներկայումս գործընթացը գտնվում է բանակցային փուլում:
Վեդիի ջրամբարի կառուցման համար բանակցություններ են վարվում Զարգացման ֆրանսիական գործակալության հետ:
Փոխվարչապետը պատասխանատուներին հանձնարարել է հետեւողական լինել այդ աշխատանքներում եւ պարբերաբար տեղեկություններ ներկայացնել բանակցությունների ընթացքի եւ արդյունքների մասին: