|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այս տարի հրաժեշտ կտա իր պաշտոնին. գրում է «Ժողովուրդը»: Թերթը նշում է, որ սեպտեմբերին կլրանա նրա պաշտոնավարման 6-ամյա ժամկետը, որից հետո ԱԺ-ն, ՀՀ նախագահի առաջարկությամբ, նոր դատախազ է նշանակելու:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը չի ցանկանում Աղվան Հովսեփյանին կրկին այդ պաշտոնում տեսնել, բայցև դեռ որոշված չէ, թե ով է նրան փոխարինելու: Թերթի իշխանական աղբյուրների պնդմամբ՝ այդ հարցին նախատեսված է անդրադառնալ նախագահական ընտրություններից հետո:
Թերթը հիշեցնում է, որ ԱԺ-ն Աղվան Հովսեփյանին գլխավոր դատախազ էր նշանակել 2007թ. սեպտեմբերի 13-ին: