Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրեն արու համարող համայնքապետի ԺՊ, կեղծ դիպլոմով վարչական ղեկավար, զինվորական ծառայության ժամանակ դատապարտված պաշտպանության նախարար, խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով նշանակված, կիսագրագետ, ոլորտի հետ կապ չունեցող, աշխատել չիմացող և չուզող պետական պաշտոնյաներ․․․ Այս շարքը կարելի իհարկե շարունակել, բայց սա Հայաստանն է և վերջ` Նիկոլի Հայաստանը, որի համար նախկիններն են «մեղավոր»։
Նմանատիպ իրավիճակ է նաև Շիրակի մարզում։ Այն ավելի հետաքրքրական է դառնում մարզպետի հնարավոր փոփոխության պարագայում, որի մասին սկսվել են ակտիվ քննարկումները մամուլում։ Շրջանառվում են տարբեր անուններ, որոնց մի մասը իրականության հետ կապ չունեն ընդհանրապես։
Ըստ Yerkir.am-ի տեղեկությունների` հունվարի 17-ին կայանալիք ՔՊ վարչության նիստին քննարկվելու է Գյումրին Facebook-ով դրախտավայր դարձրած նախկին փոխքաղաքապետ, ներկայիս ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանի թեկնածությունը, ում նախկին պաշտոնին, ի դեպ, նշանակվելու է Աննա Հակոբյանի մերձավոր ազգականը` ըստ ԶԼՄ-ների։
Հաջորդ թեկնածուն Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանն է։ Նա, գլխավորելով Ախուրյան համայնքի ՔՊ ցուցակը, պարտվեց, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի միջնորդությամբ և Նազելի Բաղդասարյանի թեթև ձեռամբ դարձավ մարզպետի տեղակալ։ Ալբերտ Այվազյանը հասարակությանը առավել հայտնի է «Lexus»-ի պատմությունով։ Ի՞նչ նոր փորձություն է սպասվում Շիրակի մարզին, կիմանանք շուտով։
Մաթեմատիկայում կա հստակ գրված կանոն՝ գումարելիների տեղերը փոխելուց գումարը չի փոխվում։ Մնում է սա հասկանա մեր հասարակությունը, իսկ Հայաստանի համար ստեղծված բազմաթիվ անհայտներով հավասարումը լուծելու հույս ունենալու համար անհրաժեշտ է առաջին հերթին փոխել կեղծ թվերի բազմությունը: