Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան Yerkir.am-ի հարցի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը հնարավոր համարեց, որ նախագահական ընտրություններից հետո ձեւավորվի նոր կոալիցիա կամ ազգային համաձայնության կառավարություն:
«Այն, որ նախագահը ներգրավելու է բոլոր կարող ուժերին երկրի կառավարման մեջ, ես դրանում կասկած չունեմ: Եթե մեկն ապացուցի, որ, իրոք, անհրաժեշտ է երկրին, գործող նախագահն այդ հարցում խանդի զգացում չունի: Ունենալով ներելու շատ մեծ-մեծ հոգի` կարողանում է ընդհանուր լեզու գտնել, եւ եթե տեսնում է, որ այդ մարդը կարող է երկրի համար մի բան անել, այդ մարդուն կներգրավի»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը եւ ընդգծեց, որ առանց կոալիցիայի էլ հնարավոր է քաղաքական ուժերին ներգրավել կառավարման համակարգում:
Հարցին, թե ի՞նչ է կարծում վարչապետի փոփոխության մասին, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Նորմալ, կիրթ, գրագետ վարչապետ ունենք, ի՞նչ ա արել վարչապետը, ի՞նչ եք ուզում էդ վարչապետից` ընդհանրապես: Ով տեղից վեր ա կենում, ասում ա` վարչապետին փոխեք: Ես չեմ կարծում, որ էդ մարդը իր ամբողջ կեցվածքով արժանի լինի փոխվելուն»: