Վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջն ու դիմել փախուստի
Հունվարի 14-ի գիշերը Երևանի Բագրատունյաց և Եղբայրության փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ ու, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում, դիմել է փախուստի:
Ոստիկանությունից հայտնում են, որ վրաերթի հետևանքով կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: