Փոխարժեքներ
21 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Սիրիայից գաղթած բժիշկները հանդիպել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ: Քննարկման հիմնական թեման է եղել բժիշկների` աշխատանքի տեղավորման հարցը։ Հանդիպմանը ներկա են եղելգրեթե բոլորը` մոտ 50 բժիշկ, որոնցից 20-ն արդեն ապահովվել է աշխատանքով։
Հենց քննարկման ընթացքում բժիշկներից մեկը համաձայնել է աշխատել մոտակա մարզում։ Մի քանի ստոմատոլոգների և երկու դեղագետի ևս կոնկրետ աշխատանք է առաջարկվել։ Որոշ առաջատար մասնագետներ էլ ցանկություն են հայտնել զբաղվել նաև դասախոսական աշխատանքով` ինչպես Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, այնպես էլ` ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության բժշկական քոլեջներում։
Նախարարը վստահեցրել է, որ հանդիպման ընթացքում բարձրացված հարցերին մոտ օրերս լուծում կտրվեն, և բոլոր մասնագետներին աշխատանք կառաջարկվի։ Այդ նպատակով նախարարը խոստացել է նաեւ բանակցել մասնավոր դեղարտադրողների հետ։
Ի դեպ, սիրիահայ բժիշկների խնդրանքով այսուհետ յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ օրը պարբերաբար հանդիպումներ կկազմակերպվեն նախարարի հետ։