|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական կայքում`Eurovision.tv-ում այսօր տեղեկություն է տարածվել, որ «Եվրատեսիլ 2013»-ին հնարավոր է` Հայաստանը ներկայացնի Սիրուշոն:
Նշվում է, որ Հանրային հեռուստառադիոընկերությունն այժմ քննարկում է Հայաստանը ներկայացնող հնարավոր թեկնածուների ընտրության հարցը, սակայն հստակ որոշված չէ, թե այդ մասնակիցը Սիրուշո՞ն է լինելու, թե՞ ոչ, բայց նրա թեկնածությունը բացառված չէ:
«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարայանն ասել է, որ յուրաքանչյուրը կարող է լինել Մալմոյում կայանալիք մրցույթի մասնակից, այդ թվում նաև` Սիրուշոն: