Փոխարժեքներ
16 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.1 |
EUR | ⚊ | € 409.45 |
RUB | ⚊ | ₽ 3.8828 |
GBP | ⚊ | £ 485.76 |
GEL | ⚊ | ₾ 139.93 |
Ուրեմն` մի անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է Քոքոբելյանի Նոր տարին շնորհավորելու...
***
Ասում են` Մհեր Արշակյանը Նոր տարուն գնացել է Մհեր Սեդրակյանենց տուն ու, չնայած պատգամավորի սպառնալիքներին, իր ծնոտով լավ էլ լուծել է բդի հարցը:
***
Կարեն Ավագյանենց շենքի երեխաները նրան մոտ չեն թողել պայթուցիկներին, ինչի արդյունքում Նոր տարվա գիշերն անցել է առանց փորձանքի:
***
Շարմազանովը շնորհավորել է Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի Նոր տարին և մաղթել նրանց ազնիվ մրցակցություն 2-3-րդ տեղերի համար պայքարում:
***
Տարոն Մարգարյանը թղթերը տարել էր ԿԸՀ, որ առաջադրվի: Այնտեղ նրան ասել էին` Տարոն ջան, ինքդ էլ տեսնում ես, որ սիրուն չի...
***
ՀՀ նախագահի թեկնածուներից մեկը հայտարարել է, որ ինքը մտադիր է դաժան պայքար մղել հատկապես ՀՀԿ թեկնածուի դեմ և իր թեկնածությունը կհանի միայն Րաֆֆի Հովհաննիսյանի հետ երկրորդ փուլ անցնելու դեպքում: Երկար հարցուփորձից պարզվել է, որ այդ տարօրինակ թեկնածուն Ստեփան Սաֆարյանի աներձագն է:
***
ՃՈ ղեկավարների հայտարարությունը, թե Նոր տարվա օրերին բռնելու են խմած վարորդներին, պարզվեց` «ուտկա» էր: Արդյունքում բոլորն «օյաղ» մնացին, իսկ ոստիկանի հետք անգամ չկար ճանապարհներին: Լավ էլի, Վովա...
***
Գալուստ Սահակյանի տան հեռախոսը զանգում է:
-Այո՞
-Ալո... Ա՛ա՛ա՛ Գալուստ Գրիգորիչ, տա՞նն եք: Էս է, 5 րոպեից մտնում ենք ձեր տուն:
-Քանի՞ հոգով եք:
-Տասնյոթ...
-Քսան րոպե համբերեք, որ մեր ֆրակցիան էլ հավաքվի:
Վովա Գասպարյանի պատճառով «օյաղ» մնացած`
Էդիկ Անդրեասյան