Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ճանապարհային ոստիկանությունում դեկտեմբերից արդեն անցել են ակտիվ և ուժեղացված ռեժիմի: Իսկ Ամանորի հետ կապված` ճանապարհները 24-ժամյա հսկողության տակ կլինեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը:
Նա կոչ արեց բոլոր վարորդներին տոների ընթացքում չխախտել երթևեկության կանոնները, չգերազանցել երթևեկության սահմանված արագությունը, նաեւ հայտնեց, որ ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքը սպասարկող գումարտակի 170 անդամները, այդ թվում` ինքը Ամանորի գիշերը կհերթապահեն, նաեւ Հանրապետության հրապարակում:
Ըստ Արշակյանի ներկայացրած տվյալների` 2012-ի տասնմեկ ամիսների ընթացքում Երևանում տեղի է ունեցել 930 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել է 79, վիրավորվել 231 մարդ: Անցյալ տարվա դեկտեմբերի 24-ի դրությամբ ՃՏՊ-ները նվազել են 12-ով, մահվան ելքով դեպքերը՝ 5-ով, վիրավորները՝ 2-ով:
Արշակյանի խոսքով` ներկայումս հանրապետությունում 43 արագաչափ է տեղադրված, որոնցից 37-ը` մայրաքաղաքում: Տեսանկարահանող շարժական խցիկները 35-ն են: