Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունեց «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան մասնաճյուղի առաքելության ղեկավար Աննաբել Ջերիբիին և բժշկական համակարգող Սայֆուլ Քայյումին:
Ողջունելով հյուրերին` նախարարը նշեց, որ միության հետ համագործակցության երկար ճանապարհ են անցել տուբերկուլոզի հայտնաբերման, ախտորոշման և բուժման գործում: Խնդիր, որ մշտական ուշադրություն և նորանոր լուծումներ է պահանջում:
Աննաբել Ջերիրբին ներկայացրեց կազմակերպության առաքելությունը, ձեռքբերումները և նոր նախաձեռնությունները:
Մասնավորապես` նա նշեց, որ ռեգուլյար և դեղորայքակայուն տուբերկուլոզի բուժման գործընթացն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի հետ համատեղ և արդյունավետ: 2005 մինչև օրս Հայաստանում ԲԱՍ-ի կողմից բուժօգնություն ստացած դեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդների ընդհանուր թիվը կազմել է 972: Նրանցից 225-ը դեռևս բուժման մեջ են: Նա հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական կլինի և կընդլայնվի:
Առաքելության ղեկավարը նախարարին տեղեկացրեց, որ 2013 թվականի փետրվարին նախատեսում են կազմակերպել վիրաբույժներից բաղկացած թիմի առաջին այցը Հայաստան: Նա մանրամասնեց, որ մասնագետները Աբովյանի հակատուբերկուլոզային դիսպանսերում կկատարեն վիրահատություններ, միաժամանակ տեղի մասնագետների հետ կանցկացնեն վերապատրաստման դասընթացներ:
Դերենիկ Դումանյանը ողջունեց առաջարկը և հավելեց, որ տուբերկուլոզով հիվանդների բուժմանը միտված ցանկացած նախաձեռնություն կարևոր է հիվանդության կանխարգելման առումով:
Կողմերը քննարկեցին դեղերի հատկացմանը, վիրաբուժական սարքերի ներկրմանը, մարզերում ծրագրի ընդլայնմանը և համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր: