Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Գերմանացի վիրաբույժները քաղցկեղային ուռուցք հեռացնելիս 16 առարկա են թողել թոշակառուի մարմնում: Հիվանդը մահացել է «սարսափելի տանջանքներում». գրում է The Daily Mail-ը:
Դեպքը տեղի է ունեցել 2009-ին Հաննովերի հիվանդանոցներից մեկում: Դիկ Շրեդերի շագանակագեղձը վիրահատող բժիշկները նրան խստացել էին, որ կապրի եւս 6 տարի, սակայն վիրահատությունից ամիսներ անց 74-ամյա տղամարդու առողջությունը կտրուկ վատացել է: Բուժքույրը, որն այցելել է նրան տանը, վիրահատական վերքում հայտնաբերել է թանզիֆի կտոր: Տղամարդուն շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նրան մարմնում հայտնաբերել են 16 տարբեր առարկաներ, այդ թվում` ասեղներ, 15 սմ երկարությամբ վիրակապ, վիրաբուժական դիմակի կտորներ: Դրանք հեռացնելու համար եւս 2 վիրահատություն է կատարվել: Ընդ որում` նաեւ պարզվել է, որ ուռուցքը շարունակում է աճել:
Շրեդերը մահացել է անցյալ տարի, իսկ նրա հարազատները դատի են տվել բժիշկներին` պահանջելով 65 հազար եվրո: