|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը փետրվարի 22-ին ընդունել է «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին: Արկադի Բալյանը շնորհակալություն է հայտնել այցի համար և բարձր գնահատել վերջին 30 տարիների ընթացքում միության գործունեությունը Հայատանի Հանրապետությունում:
«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունն իր գործունեությունը մեր երկրում իրականացնում է 1988թ. Սպիտակի երկրաշարժից ի վեր:
Միությունն ավարտում է հայաստանյան առաքելությունը և այդ կապակցությամբ որոշել է ԱԻՆ-ին նվիրաբերել երեք ռադիոմետր: Ռադիոմետրերից երկուսը նախատեսված են գամմա, իսկ մեկը՝ ալֆա, բետա և գամմա ճառագայթներ չափելու համար:
Փոխնախարար Բալյանը շնորհակալություն է հայտնել նվիրատվության համար և նշել, որ սարքերի կարևորությունը պայմանավորված է հատկապես Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հետ կապված հնարավոր արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունները զարգացնելու անհրաժեշտությամբ:
«Բժիշկներ առանց սահմանների» միությունը ծրագրեր է իրականացնում աշխարհի շուրջ 70 երկրներում: