Փոխարժեքներ
16 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.09 |
EUR | ⚊ | € 410.31 |
RUB | ⚊ | ₽ 3.8846 |
GBP | ⚊ | £ 486.78 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
ՀՀ երեք նախագահների անանցելիության շուրջ ձևավորված ուսմունքը սկսեց նահանջ ապրել: Լևոն Տեր-Պետրոսյանը, վկայակոչելով իր տարիքը, ապամոնտաժեց եռամիասնության տեսությունը և հայտարարեց, որ ժամանակն է ասպարեզը զիջել առավել երիտասարդ, ուժով ու ավյունով լեցուն մարդկանց:
Տեր-Պետրոսյանը հեռանում է շատ գեղեցիկ: Վաթսունութ տարեկան է: Դա, իհարկե, շատ հեռու է պոլիտբյուրոյական տարիքից, բայց, ինչ խոսք, նաև այն տարիքը չէ, երբ մարդ դեռևս երազում է տիեզերքից աստղեր ցած բերելու, հանուն սիրած աղջկա՝ կայծակներ սանձելու, անդունդների բացվածքը սեփական ոտքերի ուժով հաղթահարելու մասին:
Լևոն Տեր-Պետրոսյանը վաթսունութ է այսօր: Նրա կարծիքով՝ 40-60-ն է ամենալավ տարիքը երկրի ղեկավարի համար: Բոլո՞րը հասկացան, թե ինչ ասաց առաջին նախագահը: Այնուամենայնիվ կա մեկը, որ պետք է նախևառաջ հասկանար ու հետևություն աներ ասվածից: Այդ մեկը, որ այսքան ժամանակ իր կգամ-չեմ գա, կգամ-չեմ գա խաղով բոլորին պահեց լարվածության մեջ, 2018-ին դառնալու է 64 տարեկան: Այսինքն՝ մի տարիք, երբ այլևս չես մտածում աստղեր ցած բերելու մասին: Ի՞նչ ասաց Լևոն Տեր-Պետրոսյանն այդ մարդուն: Այդ մարդը հասկացա՞վ:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ