կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-22 10:21
Հասարակություն

''Շերիֆը'' պազիվնոյ է

''Շերիֆը'' պազիվնոյ է

«ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը հայտնի է «Շերիֆ» մականունով:

 

«Ես մականուն չունեմ», – «Ժամանակի» հետ զրույցում հայտարարել է Գրիգորյանը` հավելելով. «Դա եղել ա ղարաբաղյան պատերազմի իմ ազդականչը: Ռադիոկապի միջոցով Շերիֆը եղել է իմ ազդականչը, որովհետև ջոկատում ոստիկանության աշխատողներից մենակ ես էի, էդպես իմ ազդականչը դրել էին Շերիֆ, թե չէ դա իմ մականունը չի»:


Թերթի դիտարկմանը, թե մինչև հիմա իրեն, փաստորեն, այդպես են հիշում, Շերիֆը պատասխանել է. «Եթե երեք տարի տարբեր ջոկատների հետ շփվելուց բոլորը քեզ սկսում են ազդականչով դիմել, իրար ճանաչում էինք ազդականչով, բոլորը, բնականաբար, ճանաչել են Շերիֆ ազդականչը, ու ազդականչը մնաց»: