Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի գաղտնի ձայնագրության առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ հնարավոր է` շուտով նոր մանրամասներ հայտնի լինեն: Այս մասին galatv.am-ի հետ զրույցում ասել է Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ Մուշեղ Բաբայանը:
«Նախաքննությունը հիմա ընթացքի մեջ է: Այս պահին, նաև հաշվի առնելով, որ չբացահայտված հանցագործություն է, նախաքննության գաղտնիությունից ելնելով, հրապարակման ենթակա որևէ նոր բան չկա: Ինչ որ կար հրապարակելու, մամուլով արդեն հրապարակել ենք: Միգուցե մի 15-20 օր հետո նախաքննության որոշ տվյալներ նախաքննության մարմինը նպատակահարմար գտնի հրապարակելու համար»,- նշել է նա:
Հարցաքննության դարձյալ կանչվելո՞ւ են, արդյոք, պատգամավորները, քննիչը չի կարող ասել: «Այս պահին չեմ կարող ասել, նրանք արդեն հարցաքննվել են մեկ անգամ: Եթե կլինեն լրացուցիչ հարցեր, իհարկե, կկանչենք հարցաքննության»,- տեղեկացրել է Մուշեղ Բաբայանը: