Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսման հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստն ընդմիջվել է, որ հանձնաժողովի անդամները ներքին քննարկում անցկացնեն և որոշեն հարցաքննվողների շրջանակը:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նշեց, որ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հանձնաժողովը հետագայում հրավիրելու է այնպիսի անձանց, որոնց ինքնությունն անգամ բացահայտված չէ հանրությանը, ապա իրենք քննարկումներ ունենալու են բացարձակ փակ ռեժիմով և անգամ հարցաքննվողի հրավիրելու հանգամանքը չբացահայտելով:
Արփինե Հովհաննիսյանն առաջարկեց հստակեցնել, թե հանձնաժողովն ում է հրավիրելու հարցաքննության: Կոստանյանն էլ պատասխանեց, որ առնվազն հինգ հոգու հրավիրելու են հարցաքննության, և նշեց փաստաբան Վահե Գրիգորյանի անունը: «Զրուցում են երկու մասնակիցներ, բայց դրանում առկա են առնվազն 5 սուբյեկտներ»,- ասաց նա:
Կոստանյանը հորդորեց լրագրողներին, որ ըմբռնումով մոտենան գործընթացին, եթե չկարողանան շատ տեղեկություններ հաղորդել: Ըստ նրա` շատ տեղեկություն հայտնելն ուղղակի քրեական հանցագործություն կլինի:
Հանձնաժողովի նախագահը նաև առաջարկեց հրավիրել ՄԻՊ-ին` նրա ցանկությամբ, ներկա գտնվել քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։