Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրազդան» մարզադաշտ ասելով հասկանում ենք Արարատ 73. մինչեւ «Հրազդան» մարզադաշտը չկառուցվեց, Արարատը չունեցավ այն բարձունքը, որ ունեցավ. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Հրազդան» մարզադաշտ նախագծի համահեղինակ, Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը:
Նրա խոսքերով` եթե այսօրվա ողորմելի վիճակով այնտեղ միջոցառումներ չեն իրականացվում, դա չի նշանակում, որ մարզադաշտը չի կարելի շահագործել: «Եթե այսքան ժամանակ, գտնվելով այս վիճակում, մարզադաշտը ձայն չէր հանել, դա չի նշանակում, որ այն մեզ պետք չի գա»,- նշեց ճարտարապետը` հավելելով, որ մարզադաշտի վթարային վիճակը թույլ չի տալիս այնտեղ մեծածավալ միջոցառումներ ու ֆուտբոլային հանդիպումներ անցկացնել: Մուշեղյանի փոխանցմամբ` «Հրազդան» մարզադաշտի նորոգման համար պահանջվում է 8-10 մլն դոլար:
Նշենք, որ մարզադաշտը պատկանում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանին, ով, ըստ մամուլի տեղեկությունների, տարիներ շարունակ որեւէ ներդրում այնտեղ չի արել, ու մարզադաշտը վերածել է բացառապես բացօթյա առեւտրի վայրի` միայն եկամուտ քաղելով նրանից: