Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեփականաշնորհման փաստաթղթերում, սակայն, վերապահում է արվել, որ մարզադաշտը պետք է մարզական նպատակներով օգտագործվի: Ենթադրվում էր, որ առեւտրի տոնավաճառից ստացած եկամուտներով նրա սեփականատերը պետք է պահպանի, վերականգնի եւ ապահովի մարզադաշտի շահագործումը: Սակայն, ինչպես եւ սպասվում էր, այն դադարեց ֆուտբոլին ծառայել եւ դարձավ բացառապես բացօթյա առեւտրի կազմակերպման վայր:
11 հա տարածքը տարիներ շարունակ տնօրինելով` սեփականատեր Բուռնաշը, գրեթե որեւէ ներդրում չի արել, միայն եկամուտ է քաղել այս տարածքից: Բայց, ինչպես ասում են, ախորժակն ուտելիս է բացվում: Ինչ-որ պահից սեփականատիրոջը քիչ է թվացել ստացվող եկամուտը, եւ նա որոշել է ավելին ստանալ: Եվ որպեսզի քայլ առ քայլ վերացնի բուն ստադիոնը, որից ինքն այսօր եկամուտ չունի, սկսել է փոքրից: Նախ` մի քանի ամիս առաջ 11 հա-ից առանձնացվել է մեկ հեկտարը, փոխել են այս հողերի նշանակությունը` դրանց տալով «խառը կառուցապատման» իրավունք, եւ Երեւանի քաղաքապետարանն արդեն իսկ տվել է ճարտարապետաշինարարական առաջադրանք, որով այդ 1 հա-ի վրա պետք է փակ առեւտրի օբյեկտ կառուցվի` 20 մետր բարձրությամբ: Սա առեւտրական հատվածի` փողոցին մերձ տարածքն է, որին կից կառուցվելու է նաեւ, այսպես կոչված, Բրազիլիայի հրապարակը:
Հիշեցնենք, որ ժամանակին Գագիկ Բեգլարյանն այս ծրագրին դեմ էր եւ անգամ կոնֆլիկտ ուներ Աղաբաբյանի եւ նրա բարեկամ Գալուստ Սահակյանի հետ: