|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Դալմայի այգիների հողօգտագործողները, արդեն 8 տարի պայքարելով իրենց իրավունքների համար, այսօր առավոտյան բողոքի ակցիա են կազմակերպել Երեւանի քաղաքապետարանի մոտ: Ցուցարարները փորձել են հիշեցնել Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանին, որ նա լավատեղյակ է Դալմայի այգիների խնդրին, առավելեւս, որ իրենց ներկայացուցիչների հետ անձամբ հանդիպել է հենց քաղաքապետարանում:
«Ուստի, ակնկալելով նախորդ քաղաքապետի խոստման իրագործումը, մեկ անգամ ես ցանկանում էինք Տարոն Մարգարյանին ներկայացնել այն բոլոր խախտումներն ու անարդարություները, որոնք տեղի են ունեցել մեր առնչությամբ»,- yerkir.am-ի թղթակցին ասաց «Դալմա-Սոնա» հիմնադրամի ՀԽ նախագահ Ռուզաննա Ղազարյան` հիշեցնելով, որ խախտվել են ՀՀ օրենքները եւ միջազգային կոնվենցիաներ, երբ գրեթե 1,5 միլիոն բնակչություն ունեցող Երեւանի կենտրոնում գտնվող միակ զանգվածային կանաչ տարածքը` մոտ 750 հեկտար Դալմայի այգիները, տրվել են անհատ «իշխանիկների»` անհատական կառուցապատման համար:
Դալմայի հողօգտագործողները նշել են, որ իրենք անընդմեջ պայքարի մեջ են` հուսալով, որ, ի վերջո, Երեւանի նոր քաղաքապետի անմիջական օժանդակությամբ, կհասնեն իրենց խախտված իրավունքների վերականգնմանը: