Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության որոշ ռեյտինգային թեկնածուներ իրենց ընտրողների քվեարկությունները վերահսկելու համար շատ հետաքրքիր նորամուծություն են արել:
Նրանք անգամ տեղեկատվական տեխնոլոգիաներ են կիրառել: Հայտնի է, որ ռեյտինգային հիմնական թեկնածուները բավականին մեծ ընտրակաշառք են բաժանել: Իսկ որպեսզի վերահսկեն գործընթացը, որ ընտրողն այդ տասը կամ քսան հազարական դրամները վերցնելուց հետո իսկապես իրենց է քվեարկելու, նրանց նախապես բջջային հեռախոսներ են տրվել, որոնց մեջ ներդրված է եղել հատուկ ծրագիր: Այդ ծրագիրը նույն պահին ֆիքսում է, որ ընտրողը մտնում է ընտրատեղամաս, մոտենում հանձնաժողովին, ստանում քվեաթերթիկները ու քվեարկում: Եվ որ ամենակարեւորն է, ընտրողը հեռախոսով նկարում է իր քվեարկությունն ու հեռախոսային այդ նույն ծրագրով այն անմիջապես ուղարկում թեկնածուի գրասենյակ՝ մեկ այլ հեռախոսահամարի վրա:
Այդպիսով, տվյալ թեկնածուն կարողանում է գրեթե ամբողջությամբ վերահսկել իրենից ընտրակաշառք վերցրած ընտրողի քվեարկությունը: Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանից: «Այ քեզ բան: Ես տեղեկացված չեմ նման բաներից, առաջին անգամ եմ լսում»,- պատասխանեց նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: