|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013թ. այդ ծրագրերի կատարման ընթացքի հաղորդումը, որի համաձայն` բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրեր է իրականացրել միջազգային և հանրապետական 129 կազմակերպություն: Մեծածավալ ծրագրեր են իրականացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, «Արմենիա Լայթհաուս», «Տաշիր» բարեգործական հիմնադրամները, «Սիմոնյան» և «Այբ» կրթական հիմնադրամները և այլ կազմակերպություններ:
2013թ. ընթացքում հանձնաժողովի կողմից «բարեգործական» որակված ծրագրերով 48 երկրից Հայաստան է ներմուծվել 23.61 մլրդ դրամ մաքսային արժեքով բեռ: Կառավարությունը բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահին, ՀՀ գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին հանձնարարել և Երևանի քաղաքապետին առաջարկել է վերահսկողություն սահմանել մարդասիրական օգնության ու բարեգործական ծրագրերով ստացված ապրանքների և մատուցված ծառայությունների ստացման, հաշվառման ու նպատակային օգտագործման նկատմամբ:
Այս մասին տեղեկանում ենք Կառավարության լրատվական ծառայությունից