Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ներկայացնելիս հանրապետության նախագահը շեշտեց, որ, իր կարծիքով, ոստիկանությանը հենց նրա տիպի ղեկավար է անհրաժեշտ: Հանրությունը, սակայն, այդպես էլ չհասկացավ` նախագահը նման ղեկավարի անհրաժեշտություն տեսնում է՝ ելնելով իշխանությա՞ն, ոստիկանությա՞ն, թե՞ հասարակության ու շարքային քաղաքացու պահանջներից:
Եթե վերջինը, ապա, թերեւս, անհրաժեշտ էր պարզաբանել, թե ո՞րն է նախկին ոստիկանապետի նկատմամբ Գասպարյանի ունեցած այն առավելությունը, որը համակարգը դեմքով շրջելու է դեպի հասարակությունը: Շարքային քաղաքացուն, ով առաջնորդվում է ստերեոտիպային մտածողությամբ, այնքան էլ չի հետաքրքրում ոստիկանապետի ով լինելը. դա համակարգի հետաքրքրությունների տիրույթից է: Հանրությունը նրա տեսակի անհրաժեշտությունը կամ արդյունավետությունը պայմանավորում է ընդամենը մեկ ելակետային հարցադրմամբ. որքանով նրա ղեկավարած համակարգը կառաջնորդվի մարդու քաղաքացիական ու հասարակական իրավունքներով եւ որքանով կկարողանա իշխանության շահերը պաշտպանելու փոխարեն վերջապես գործադրել օրենքի գերակայությունը եւ դրա առջեւ անխտիր բոլորի հավասարությունը: Սա է միակ հնարավոր գերակայությունը, որը կարող է սոցիալական խմբավորումներին հասարակություն դարձնել, համազգեստավորներին էլ՝ ոստիկանություն:
Իսկ կլինի՞ Վլադիմիր Գասպարյանը հենց այդ տիպը, թե՞ ոչ՝ կապրենք, կտեսնենք: