Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արմատական» ընդդիմություն, կարծես, վերջնականապես կողմնորոշվել է, որ Արեւմուտքը մեր երկրում առաջնորդվում է ոչ թե իր շահերով, այլ` ժողովրդավարության, մարդու իրավունքների արժեքներով:
Դա լավ է երկու առումով: Նախ՝ գուցե սրանից հետո այլեւս ստիպված չլինենք տարբեր հանրահավաքներին նույն հարցի վերաբերյալ նույն մարդու կողմից տրամագծորեն հակառակ դատողություններ լսել: Երկրորդ՝ վերջապես հասկանալի է դառնում, որ այդ կողմնորոշման միակ չափորոշիչը արեւմտյան երկրների տարբեր ռանգի «միսիոներների» հետ կոնսուլտացիաների ինտենսիվությունն է, նրանց հետ երկրի ներքին խնդիրների, դեռ չիրականացած արտահերթ ընտրությունների հետ կապված մանրամասների քննարկումը, ինչպես նաեւ հանրահավաքներն այդ երկրների դեսպանների հետ ուս ուսի տված կազմակերպելն ու վարելը: Քանի դեռ վերջիններս կուրորեն չէին տեսնում Հայաստանում ժողովրդավարության համար մարտնչող «աննկուն մարտիրոսներին», աշխարհն առաջնորդվում էր այսպես կոչված` realpolitik-ով:
Հետեւաբար, այն պահին, երբ դեսպանները հանրահավաքներին նաեւ կսկսեն խիստ բոցաշունչ ելույթներ ունենալ, իշխանությունների հրաժարականը պահանջել, ձեռքի հետ էլ, ասենք, «Լե-վո՜ն, նա-խա-գա՜հ» վանկարկել, համոզվածությամբ կարելի կլինի ասել, որ իրենց գործիքի գործառույթ վերապահած «արմատականների» վերոնշյալ կողմնորոշումը վերածվել է համոզմունքի: