կարևոր
4990 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-19 22:43
Հասարակություն

Անհնարին է դարձրել մարդկանց բնականոն, անվտանգ կյանքը․ Տեղի փաստահավաք աշխատանքի արդյունքները

Անհնարին է դարձրել մարդկանց բնականոն, անվտանգ կյանքը․ Տեղի փաստահավաք աշխատանքի արդյունքները

Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ, Արավուս, Կոռնիձոր գյուղերում խմբի վերջին փաստահավաք աշխատանքների արդյունքները` ադրբեջանական հանցավոր ներխուժումները ՀՀ ինքնիշխան տարածք․

«Ադրբեջանական զինված թիրախի ներքո են համայնքը եւ Հայաստանի ճանապարհները, արգելափակված է M12 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհը (Գորիս-Արցախ):

Այցի ընթացքում տեղում արձանագրել էինք, որ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայությունն ուղղակի անհնարին է դարձրել մարդկանց բնականոն, անվտանգ կյանքը, մարդիկ չեն կարողանում օգտագործել օրինական հիմքերով իրենց պատկանող արոտավայրերն ու վարելահողերը: Խաղաղ բնակիչների անգամ տներ, տնամերձ հողամասեր, դպրոց կամ մանկապարտեզ գտնվում են ադրբեջանական թիրախի ներքո:

Ադրբեջանական իշխանության հայատյաց ու թշնամանքի քաղաքականությունը, մեր ժողովրդի նկատմամբ նրանց զինված ծառայողների հանցանքների հովանավորությունն ու անպատժելիությունը ապացույցներով հաստատված շարունակվում են:

Թե´ ՀՀ Զինված ուժերի, թե´ Սահմանապահ զորքերի ծառայողները խաղաղ բնակչությանն անմիջականորեն պաշտպանում են ադրբեջանական հանցավոր արարքներից։ Հետեւաբար, մեր զինված ծառայողների կյանքը եւ առողջությունը նույնպես միջազգային ուղիղ պաշտպանության ներքո են։

Շնորհակալություն ենք հայտնում միջազգային փաստաբաններ Կարօ Ղազարեանին եւ Գառնիկ Քերքոնեանին ապացույցների ամրագրման, վերլուծության ու զեկույցի կազմման հարցերում անփոխարինելի աջակցության համար»։