Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) կազմել է տասնամյակի (2001-2010 թթ.) լավագույն մրցավարների վարկանշային աղուսյակը:
Առաջին տեղում գերմանացի Մարկուս Մերկն է, ով այդ շրջանում 3 անգամ տարվա լավագույն մրցավար է ճանաչվել IFFHS-ի վարկածով, տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
IFFHS-ը ամեն տարի լավագույն մրցավարների վարկանիշը կազմում է աշխարհի տարբեր երկրների փորձագետների հարցման հիման վրա: Վերոհիշյալ հարցման արդյունքում Մերկը հաղթել է 2004, 2005 եւ 2007 թվականներին: 48-ամյա գերմանացին տասնամյակի ընդհանուր մրցավարական ռեյտինգում հավաքել է 135 միավոր:
Տասնամյակի լավագույն մրցավարների ցուցակի երկրորդ տեղում կոլումբացի Օսկար Խուլիան Ռուիսն է, ով հավաքել է 104 միավոր: Երրորդ եւ չորրորդ տեղերը կիսել են սլովակ Լյուբոշ Միխելը եւ ուրուգվայցի Խորխե Լուիս Լարիոնդան, ովքեր հավաքել են 96¬ական միավոր:
Մերկը մրցավարական կարիերան ավարտեց 2008-ին: Նրա վարած ամենակարեւոր հանդիպումը 2004 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչն էր` Պորտուգալիա - Հունաստան (0:1):