Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցը: Նա արդեն երկրորդ անգամ է բարձրացնում այդ հարցը:
Հիշեցնենք, որ պատգամավորը նման առաջարկով էր հանդես եկել նաև ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական քառօրյաներից մեկում, սակայն այդ փաստաթղթի տակ ընդամենը երեք ստորագրություն հայտնվեց` Նիկոլ Փաշինյան, Զարուհի Փոստանջյան և Ալեքսանդր Արզումանյան:
Հիմնական զեկուցողը Նիկոլ Փաշինյանն է, հարակից զեկույցով հանդես կգա պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ` ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը: Եթե նախագիծը հանձնաժողովի կողմից հավանության արժանանա, ապա կընդգրկվի լիագումար նիստի օրակարգում, իսկ բացասական եզրակացության դեպքում Փաշինյանը կարող է օգտվել իր` պատգամավորական լիազորություններից` իրականացնելով ստորագրահավաք և 44 պատգամավորի ստորագրության առկայության դեպքում նախագիծը ներկայացնել արտահերթ կարգով:
Ներկայացվող փաստաթղթում տասը կետ է, տասը հիմնավորումներ` Սերժ Սարգսյանի պաշտոնանկության համար: Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է պետական դավաճանության մեկ դեպք, ութ հանցագործություն՝ պաշտոնական դիրքի չարաշահում, որին գումարվել է նաև մեկը` Քրեական օրենսգրքի 308 հոդվածը, համաձայն որի` պաշտոնական լիազորությունը ծառայեցրել է խմբային շահերին և խտրական մոտեցում է ցուցաբերել ԲՀԿ ղեկավարի նկատմամբ: Այդ վերջին կետը Նիկոլ Փաշինյանի փաստաթղթում ավելացրել է ՀՀԿ Խորհրդի աղմկահարույց նիստից հետո, երբ Սերժ Սարգսյանը խիստ քննադատության ենթարկեց Գագիկ Ծառուկյանին:
Պատգամավորը հերթով կարդաց մեկ դավաճանության և ինը հանցագործության դրվագները` ասելով, որ ցանկացած դրվագ կարող է ապացուցել ցանկացած ատյանում:
Նշենք, որ նիստին ներկա են մի քանի ՀՀԿ-ական պատգամավորներ, ՀԱԿ-ից` Գագիկ Ջհանգիրյանը, «Ժառանգություն»-ից` Զարուհի Փոստանջյանը: