Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը սպառնացել է այլեւս հումանիտար օգնություն չցուցաբերել այն երկրներին, որոնք արգելում են միասեռական կապերը. հաղորդում է BBC-ն:
Նման հայտարարություն Քեմերոնն արել է ավստրալական Պերտ քաղաքի հետ համագործակցությանը նվիրված հանդիպման ժամանակ, երբ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումների ծրագրերն են քննարկվել:
Քեմերոնի խոսքերով` այն երկրները, որոնց Բրիտանիայից օգնություն են ստանում, պարտավոր են հարգել մարդու իրավունքները, որոնցից մեկն էլ միասեռական կապերի վերաբերյալ արգելքի հանելն է:
Վարչապետը նշել է նաեւ, որ այդ երկրները կարող են կտրուկ չփոխել իրենց քաղաքականությունը, քանի որ դա «մի ամբողջ ճանապարհորդություն է»:
Նա ասել է, թե Բրիտանիայի հետ համագործակցող 54 երկրներից 41-ում գործում են միասեռականությունն արգելող օրենքներ:
Նշենք, որ Քեմերոնն այս տարվա հոկտեմբերին իր կուսակից պատգամավորներին կոչ է արել կողմ քվեարկել միասեռական ամուսնությունները թույլատրող օրինագծին: