|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Լոնդոնում մտադիր են համոզել եվրոպական երկրներին` արտաքսել ռուս դիվանագետներին: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների. տեղեկացնում է РИА Новости-ն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ցանկանում է, որ ԵՄ երկրները նույնպես մեղադրեն Մոսկվային ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ: Դրա համար, լրատվամիջոցի տվյալներով, Մեծ Բրիտանիան իր դաշնակիցներին կտրամադրի հետախուզական տվյալներ:
Բացի այդ` Մեյը հույս ունի համոզել ԵՄ-ում գործընկերներին, որ ուժեղացնեն ռուսական իշխանությունների քննադատությունը: