|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Հայաստանում տարեցտարի ավելանում է սեռավարակներով հիվանդ մարդկանց թիվը, եւ, չնայած դրան, պաշտոնական տվյալները մնում են նույնը. վարակակիրների մոտ 30-40 տոկոսն է միայն գրանցվում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնի փոխտնօրեն Գուրգեն Փորսուղյանը:
Մասնագետը նշեց, որ Հայաստանում գրանցված է սեռավարակներով տառապող մոտ 30-35 հազար հիվանդ, սակայն իրական թիվն իմանալու համար հարկավոր է այս թիվը բազմապատկել մի քանի անգամ:
«Հայաստանում նվազել է նաեւ առաջին սեռական հարաբերություն ունեցող տղաների տարիքը. եթե տարիներ առաջ այն 17-18 էր, այժմ` 15-16»,- տեղեկացրեց պարոն Փորսուղյանը:
Սեքսապաթոլոգիայի կլինիկայի մասնագետ Վրեժ Շահրամանյանն էլ նշեց, որ տղաները երբեմն 2 պահպանակ են օգտագործում` առավել պաշտպանված լինելու համար, սակայն նրանցից շատերը չգիտեն անգամ պահպանակի օգտագործման ձեւը:
«Առողջ սեռական մտածելակերպի բացակայության պատճառով չեն դիմում բժշկի` չկիրառելով նաեւ կանխարգելիչ միջոցներ: Անհրաժեշտ է, որ բարձր դասարաններում սեռական վարակներից խուսափելու միջոցների ծանոթացման դասընթացներ լինեն, թե չէ վիճակը գնալով վատանում է»,- ասաց նա:
Սեքսապաթոլոգն ավելացրեց, որ մարզերում սեռական կյանքի մասին տեղեկատվության պակասից տուժում են թե' աղջիկները, թե' տղաները, եւ մարզերն ավելի խոցելի են այս առումով: