կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-29 10:21
Հասարակություն

Քաղաքապետի վերջին հրամաններից մեկը

Քաղաքապետի վերջին հրամաններից մեկը

Խանջյան-Վարդանանց փողոցների խաչմերուկի գետնանցումները վերանորոգում են:

 

Քաղաքի կարեւոր մասում գտնվող այս անցումներից, որտեղ հակահիգիենիկ պայմաններ են, օրական հազարավոր մարդիկ են օգտվում: Մենք օրերս անդրադարձել էինք անցումների` թե՛ առաստաղը թել-թել պոկելուն, թե՛ հոսանքի բացակայությանը, թե՛ պատերին առկա զանազան գրառումներին:

 

Անցումները երեկվանից սկսել են բարեկարգել: Բնականաբար, վստահ չենք կարող լինել, որ կարճ ժամանակ անց կրկին նույն իրավիճակը չի լինելու, քանի դեռ այդ անցումները չունեն հսկիչներ, իսկ անցորդները քաղաքին վերաբերվում են «հերն էլ անիծած» սկզբունքով: Բայց հաճելի է տեղեկանալ, որ հրապարակումը ունենում է դրական արձագանք:

 

Հույս ունենանք, որ հաջորդ քաղաքապետի դեպքում եւս հնարավոր կլինի խնդիրների լուծմանը հասնել առանց «կոկորդ պատռելու»: