կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-30 10:15
Հասարակություն

ԿԲ-ի` վերջին տարիների իրականացրած ամենամութ գործարքներից մեկը. ''ՀԺ''

ԿԲ-ի` վերջին տարիների իրականացրած ամենամութ գործարքներից մեկը. ''ՀԺ''

Երեկ ՀՀ կենտրոնական բանկը տարածեց պաշտոնական մի անշուք հաղորդագրություն այն մասին, որ շաբաթ օրը Դիլիջանում բացվել է ԿԲ-ի «ուսումնահետազոտական կենտրոնը», որին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը. գրում է «ՀԺ»-ն:

 

Բուն բացման արարողությունը տեղի է ունեցել, գրեթե ընդհատակյա ռեժիմում: Արարողության մասին չեն եղել աշխարհացունց ռեպորտաժներ, և, ընդհանրապես, դրան մասնակցել են խիստ սահմանափակ թվով և հատուկ ընտրված ԶԼՄ-ներ: Եվ ուրեմն ինչն է այստեղ տարօրինակ` ինչո՞ւ այդքան անշուք և կիսագաղտնի:

 

Խնդիրն այն է, որ այդ «կենտրոնը» վերջին տարիների իրականացված ամենամութ գործարքներից մեկն է: Կենտրոնական բանկը պարզապես չի ուզում շատ «ռասկրուտկա անել», որ դրա շինարարության վրա ծախսվել է ավելի քան 70 միլիոն դոլար: Ընդ որում` գումարը սկսել են հատկացնել ամենածանր ճգնաժամային տարում` 2009 թվականին: Դիլիջանում նման շենք, նման արժողությամբ կառուցվել է այն դեպքում, երբ Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող հսկայական կոթողը` ԱԳՆ-ի շենքը վաճառվում է ընդամենը 52 միլիոն դոլարով: ԿԲ-ն չի ուզում նաև «ռասկրուտկա անել», թե, ի վերջո, ում էր պետք և ինչ նպատակով է 3 հեկտար տարածքի վրա կառուցվել այդ կենտրոնը: