|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ, ավելի ճիշտ՝ քաղաքապետարանի «անգլիական թագուհի» Հրաչյա Սարգսյանը չի կարողանում ազատվել նախկին քաղաքապետի վերջին կադրից՝ աշխատակազմի քարտուղար Դավիթ Համբարյանից։ Սարգսյանը հորդորել է դիմում գրել, սակայն վերջինս անսասան է, քանի որ համայնքային ծառայող է՝ օրենքով պաշտպանված, չեն կարող իր կամքին հակառակ աշխատանքից ազատել:
Բայց քարտուղարն առնչվում է բազում փաստաթղթերի ստորագրման պրոցեսին եւ տեղյակ է բոլոր չարաշահումներից, ուստի պետք է քաղաքապետի համար սուպերվստահելի մարդ լինի։ Համբարյանին զրկում են լիազորություններից՝ նրա կուրացիայից վերցրել են կադրերը, քարտուղարությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում