|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ըստ քաղաքապետարանի մեր հավաստի աղբյուրների` Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականն արդեն ընդունված է եւ այսօր նրա աշխատանքային վերջին օրն է:
Նույն աղբյուրների փոխանցմամբ` գալիք երկուշաբթի օրվանից Երեւանի քաղաքապետի պարտականությունները կստանձնի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Կարեն Կարապետյանն իր թիմակիցներին հորդորել է եւս մեկուկես ամիս աշխատել, որպեսզի քաղաքապետարանի աշխատանքները կաթվածահար չլինեն:
Ըստ որոշ աղբյուրների` հրաժարականը կապված է նրա անվան շուրջ հյուսված ինտրիգների հետ. իբր նախընտրական շրջանումն կրպակներն ապամոնտաժելով` քաղաքապետը միտումնավոր սրում է իրավիճակը: Բացի այդ, խոսվում է, որ նրան առաջարկվել է ղեկավարել ՀՀԿ-ի նախընտրական քաղաքային շտաբը, սակայն այս առաջարկը քաղաքապետը մերժել է` պատճառաբանելով, որ ինքը ոչ թե կուսակցական գործիչ է, այլ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար եւ իր լծակները կարող է օգտագործել միմիայն քաղաքի բարօրության, այլ ոչ թե` քաղաքական նպատակների համար: